Կորցրած մեղեդի (korc'raç meghedi)

Sirusho

Composición de: Elvina Makarian
Մոռանալ երբեք, երբեք ես չեմ կարող
Այն պահ դաժան
Մոռանալ երբեք, երբեք ես չեմ կարող
Կորուստն այն թանկ

Մեղեդին այնքան, այնքան հեռվից տենչում է
Համարձակ թռչում թեթև, արագ
Կորցրած իր տեղ (ը) երգում նա թափառում է
Այս կյանքում

Հիշելով գարնան ծաղկի անուշ բուրմունքը՝
Նա տխրեց
Լսելով երգի խնդրանքն ու կանչ-կոհակը՝
Նա դարձավ

Մեղեդի, արի, արի ինձ մոտ հեռվից դու
Մեղեդի, արի, սպասում եմ քեզ
Առանց քեզ չունի մեր երգն իմաստ ու կյանք
Այս աշխարհում

Մեղեդի, արի, արի ինձ մոտ հեռվից դու
Մեղեդի, արի, սպասում եմ քեզ
Առանց քեզ չունի մեր երգն իմաստ ու կյանք
Այս աշխարհում
    Página 1 / 1

    Letras y título
    Acordes y artista

    restablecer los ajustes
    OK