Դում իմ մուսան ես
Առանց քեզի, երգել չեմ կարող
Սրտիս տավիղը, բացի քեզնից
Էլ չունիմ լարող
Սիրուն, սև աչերուդ
Կարմիր վարդ այտերուդ
Շանթ ունքերուդ
Շուխ մազերուդ
Էլ ի՞նչ սուրմա է, հարկավոր է
Աննման փերուդ
Էլ ի՞նչ սուրմա է, հարկավոր է
Աննման փերուդ
Զարդ ու զարդարանք
Ի՞նչ է պետք, դուն սիրուն ղուշ ես
Մարմինդ է զուգված, ալ խալերով
Դրախտի նուշ ես
Սիրուն, սև աչերուդ
Կարմիր վարդ այտերուդ
Շանթ ունքերուդ
Շուխ մազերուդ!
Էլ ի՞նչ սուրմա է, հարկավոր է
Աննման փերուդ
Ափսոս ջահել ես
Նոր ես ծաղկել, փնջիկ ես գարնան
Քեզ ջան եմ տալիս, չեմ հասկանում
Անգութ հոգեհան
Քեզնից հեռու
Դառն է մնալ, ապրել միայնակ
Կուզես սպանի
Կուզես կյանք տուր
Սիրուն աղավնյակ
Սիրուն, սև աչերուդ
Կարմիր վարդ այտերուդ
Շանթ ունքերուդ
Շուխ մազերուդ!
Էլ ինչ սուրմա է, հարկավոր է
Աննման փերուդ
Էլ ի՞նչ սուրմա է, հարկավոր է
Աննման փերուդ