Նամակ փոքրիկ իմ աղջկան
Թող վատ օրեր չգան
Քայլերը քեզ ուրախացնեն
Բառերը ցավ չտան
Ես միշտ արել եմ ամեն ինչ
Որ աչքերդ փայլեն
Իմ կիսատ երազանքները
Քո մոտ թող կատարվեն
Ուզում եմ երջանիկ տեսնեմ
Քեզ ամբողջ մի կյանք
Հայրդ տվելա ուժ
Ես իմ սիրտն ու հարգանքը
Միշտ մարդ մնալնա կարևորը
Ամեն տեղ չես գտնի
Հիմա ունես էն ինչ
Փողով Երբեք էլ չես գնի
Ավե՜լի եմ քե՜զ սիրելու
Միշտ կողկիդ եմ ե՜ս լինելու
Թեկուզ հեռու, հեռու
Երջանիկ եղիր իմ աղջիկ
Սերը ամեն տեղ տիրել
Մեր զավակները մեզանից
Ավելի լավն են լինելու
Ուզում եմ միշտ մնաս
Կյանքին դու սիրահարված
Միշտ իրարով տարված
Ու մաքուր սիրով լցված
Հիմա սպիտակ հարսի շորով
Իմ դիմաց կանգնած
Իսկ ես Էնքան պահեր
Էնքան Բառեր ունեմ չասված
Չչարանաս Երբեք
Մնա միշտ սիրտդ բաց
Միշտ ներիր
Թեկուզ մի քիչ լինես պարտված
Հիշիր որ էս կյանքում էլ
Միշտ բումերանգը կա
Էն ինչ տվել էս դու սրտանց
Մի օր քեզ հետ կգա
Կյանքի օրենքնա դա
Մի օր բոլորը մեծանում են
Մարդը հավերժ ա միշտ
Քանի իր գործը մեծարում են
Քայլերը թող ուրախացնեն
Բառերը ցավ չտան
Երբեք չկորցնես ներսի
Փոքրիկ իմ աղջկան
Ավելի եմ քե՜զ սիրելու
Միշտ կողկիդ եմ ե՜ս լինելու
Թեկուզ հեռու, հեռու
Երջանիկ եղիր իմ աղջիկ
Սերնա ամեն տեղ տիրեու
Մեր զավակները մեզանից
Ավելի լավն են լինելու